07 Ağustos 2016
Հայ կինը առաջին angam նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիան:
Հերոսուհին Իրինա Խարազովան է, ով ռուսական խմբի հետ մայիսի 20-ին Նեպալի ժամանակով ժամը 8-ին հասել է Էվերեստի գագաթ: Խումբը ղեկավարում է Ալեքսանդր Աբրամովը, ով արդեն 7-րդ անգամ է հասնում գագաթին, թիմի ավագը Լյուդմիլա Կորոբշենկոն է, ով նվաճել է Էվերեստի գագաթն արդեն 3-րդ անգամ:
Իրինա Խարազովան ապրիլի 24-ին Ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ձեռքին պահել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները` գրելով. «Էվերեստի բազային ճամբարում էլ չեմ մոռանում 101 տարի առաջ իրագործված հանցագործության մասին»:
Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մետր: