Նոր Ջուղայի 17-18-րդ Դարերու 12.000-է Աւելի Տապանաքարերը Հարուստ Տեղեկութիւն Են. Ս. Կարապետեան - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

01 Mart 2016  

Նոր Ջուղայի 17-18-րդ Դարերու 12.000-է Աւելի Տապանաքարերը Հարուստ Տեղեկութիւն Են. Ս. Կարապետեան -

Նոր Ջուղայի 17-18-րդ Դարերու 12.000-է Աւելի Տապանաքարերը Հարուստ Տեղեկութիւն Են. Ս. Կարապետեան Նոր Ջուղայի 17-18-րդ Դարերու 12.000-է Աւելի Տապանաքարերը Հարուստ Տեղեկութիւն Են. Ս. Կարապետեան

Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեան Ճարտարապետութեան ազգային թանգարան-հիմնարկին մէջ «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովին ներկայացուցած է «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում» թեման: Այս մասին կը հաղորդէ Tert.am-ը։

Ըստ յուշարձանագէտին` տապանագրութիւնները հարուստ տեղեկագրութիւն ունին. Նոր Ջուղայի հին գերեզմանատան 17-18-րդ դարերու տապանաքարերուն թիւը աւելի է քան 12.000-ը։

Սամուէլ Կարապետեանի խօսքով՝ գաղթականներու պարագային տապանաքարերուն վրայի գրառումները կարելի է բաժնել երկու խումբի. տեղանուններ, ուր նշուած են ծննդավայրերը, այսինքն` հանգուցեալներու հայրենիքին մէջ ծնած ըլլալը եւ տեղանուններ, որոնք արդէն մաս կը կազմեն գաղթավայրերու պատմութեան:

«Սա ցոյց է տալիս, որ Նոր Ջուղան միջգաղթավայրային պատմութիւն է ունեցել, որ, օրինակ, տարբեր երկրների` Անատոլիայից մինչեւ Հնդկաստան, մինչեւ Միջագետք տարբեր վայրերում ծնուած հայեր, ի վերջոյ, ամփոփուել են Նոր Ջուղայի գերեզմանոցում: Սա նշանակում է, որ իրենք իրենց կեանքի ընթացքում իրենց գործունէութեան բերումով կապուած են եղել Նոր Ջուղայի հետ»,- ըսած է Սամուէլ Կարապետեան:

Յուշարձանագէտը խօսած է տեղանուններու մասին եւ նշած,- «Սրանց մէջ առաւել արժէքաւորը այն տեղանուններն են, որոնք արձանագրուած են տապանագրերի առաջին սերնդի հանգուցեալների շիրմաքարերին, որովհետեւ նրանք 1604-1605 թթ.-ին բռնագաղթի ժամանակ հանգրուան գտան Նոր Ջուղայում եւ հիմնեցին Նոր Ջուղան»։ Անոր խօսքով՝ ամէն 100 տապանաքարէն երկու-երեքին վրայ արձանագրուած է տեղանունը:

«Նոր Ջուղայի մեծ գերեզմանատանը 17 -18-րդ դարերի մօտ 12 000-ից աւել տապանաքարեր կան, որոնց մէջ 250 տապանաքարեր տեղանուն են պարունակում: Այսինքն` մեր նախնիների հանգուցեալների հարազատները շատ չեն կարեւորել տուեալ անձը որտեղից է եղել»,- աւելցուցած է յուշարձանագէտը:

Թէ ինչ եզրակացութիւններու կը յանգին, Կարապետեանը ըսած է, թէ օրինակ 18-րդ դարու սկիզբի շիրմաքարի վրայ նշուած է Սիւնիքի Աճպաճ գիւղը, որ 1720-ականներէն այլեւս հայաբնակ չէ եղած: «Մինչ այդ տեղեկութիւն չունէինք, թէ գիւղը երբ է եղել հայաբնակ: Կամ կան գիւղեր, որոնց անուններն իսպառ մոռացութեան են մատնուել եւ յայտնի էլ չէ, թէ դա հայրենիքի որ մասում է գտնուել: Տարբեր տեսանկիւններից` պատմական, աշխարհագրական առումով լրացնում են տեղեկութիւնները»,- ըսած է ան:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+