Հենրիխ Մխիթարեան` Հայաստանի 2015-ի Լաւագոյն Ֆութպոլիստը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Արփող

Հայերէն :

26 Aralık 2015  

Հենրիխ Մխիթարեան` Հայաստանի 2015-ի Լաւագոյն Ֆութպոլիստը -

Հենրիխ Մխիթարեան` Հայաստանի 2015-ի Լաւագոյն Ֆութպոլիստը Հենրիխ Մխիթարեան` Հայաստանի 2015-ի Լաւագոյն Ֆութպոլիստը

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ Հայաստանի 2015 տարուան լաւագոյն ֆութպոլիստի տիտղոսին տիրացաւ ազգային հաւաքականի եւ Պորուսիա Տորթմունտի միջնապահ Հենրիխ Մխիթարեան: Այսպիսով, ան վեցերորդ անգամ ըլլալով իր ասպարէզին ընթացքին, իսկ հինգերորդ անգամը ըլլալով` վերջին հինգ տարիներուն ընթացքին, տիրացաւ այս տիտղոսին:

Քուէարկութեան արդիւնքներուն ընթացքին անոր անունը 45 անգամ նշուած է առաջին դիրքին վրայ, իսկ մէկ անգամ ալ` երկրորդ: Ան ապահովեց ընդամէնը 228 կէտ:

Անոր ետին երկրորդ դիրքը գրաւեց ֆրանսական Տիժոնի յետսապահ Կայէլ Անտոնեան (46 կէտ), մինչ լաւագոյն եռեակը ամբողջացուց ղազախական Աքթոպէի միջնապահ Մարքոս Փիցելլի (44 կէտ):

Նշենք, որ Մխիթարեան իր տիտղոսը ստանալէն բացի պիտի ստանայ 4 միլիոն դրամ, Անտոնեան` 2 միլիոն 8 հարիւր հազար դրամ, իսկ Փիցելլի` 2 միլիոն դրամ:

Իսկ ինչ կը վերաբերի 2015-ի լաւագոյն մարզիչին, ապա այդ տիտղոսին տիրացաւ Վարուժան Սուքիասեան: Անոր անունը 17 անգամ նշուեցաւ առաջին, 12 անգամ` երկրորդ եւ 11 անգամ` երրորդ դիրքին վրայ (132 կէտ):

Նշենք, որ շուրջ 10 օր առաջ Սուքիասեան նշանակուեցաւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ:

Երկրորդ դիրքին վրայ յայտնուեցաւ Աբրահամ Խաշմանեան (123 կէտ), իսկ 3-րդ դիրքին վրայ` Սարգիս Յովսէփեան (72 կէտ):

Նշենք, որ Սուքիասեան պիտի ստանայ 2 միլիոն դրամ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+