Քիմն Ու Քանիէն Կը Ցանկան Իրենց Որդին Մկրտել - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Երկրատես

Հայերէն :

22 Aralık 2015  

Քիմն Ու Քանիէն Կը Ցանկան Իրենց Որդին Մկրտել -

Քիմն Ու Քանիէն Կը Ցանկան Իրենց Որդին Մկրտել Քիմն Ու Քանիէն Կը Ցանկան Իրենց Որդին Մկրտել

Ամերիկեան յայտնի Keeping Up With Kardashians իրապատումի աստղ Քիմ Քարտաշեանի եւ աշխարհահռչակ ռեփըր Քանիէ Ուեսթի նորածին որդին պիտի մկրտուի Երուսաղէմի հայկական Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ:

Ըստ «Արմենփրես»-ի՝ այս մասին կը գրէ Israel National News-ը` նշելով, որ Սէինթ Ուեսթը պիտի ըլլայ ընտանիքին երկրորդ զաւակը, որ պիտի մկրտուի Երուսաղէմի հայկական եկեղեցւոյ մէջ, քանի որ 2015 թուականի Ապրիլին հոն մկրտուած էր անոնց դուստրը` Նորթը:

Իսրայէլական լրատուամիջոցը կը գրէ, որ Սէինթ Ուեսթը, որ 25 տոկոսով հայ է, ծնած էր Դեկտեմբերի սկիզբը, որմէ ետք լոնտոնեան Daily Mail-ը, յենուելով անանուն աղբիւրի մը վրայ, տեղեկացուց էր, որ զոյգը կը պատրաստուի հայկական եկեղեցւոյ մէջ մկրտել երեխան:

Կը հաղորդուի, որ Քիմն ու Քանիէն մտադրուած էին սենեակ ամրագրել Երուսաղէմի Waldorf Astoria –ի հիւրանոցին մէջ, սակայն երբ այդ մասին յայտնի դարձած է հանրութեան, անոնք հիւրանոցը փոխած են: Իսրայէլական անվտանգութիւնը ապահովող ընկերութիւններէն մէկը, որ մասնագիտացած է VIP անձերու սպասարկելու ոլորտին մէջ, արդէն վարձուած է յայտնի զոյգին համար:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+