Վիեննայի Մէջ Հանդիպում Ունեցած Են Հայաստանի Եւ Աւստրիոյ Արտաքին Գործոց Նախարարները - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Փայլածու

Հայերէն :

11 Aralık 2015  

Վիեննայի Մէջ Հանդիպում Ունեցած Են Հայաստանի Եւ Աւստրիոյ Արտաքին Գործոց Նախարարները -

Վիեննայի Մէջ Հանդիպում Ունեցած Են Հայաստանի Եւ Աւստրիոյ Արտաքին Գործոց Նախարարները Վիեննայի Մէջ Հանդիպում Ունեցած Են Հայաստանի Եւ Աւստրիոյ Արտաքին Գործոց Նախարարները

Աշխատանքային այցելութեամբ Վիեննա գտնուող Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան 10 դեկտեմբերին հանդիպում ունեցած է Աւստրիոյ արտաքին գործոց նախարար Սեպասթիան Քուրցի հետ:

Հանդիպման մասնակիցները զրուցած են երկկողմանի յարաբերութիւնները տարբեր հարցերու շուրջ, քննարկած են համագործակցութեան խորացման ուղիները, միջազգային կառոյցներուն մէջ գործակցութեան սերտացումը, շրջանային եւ միջազգային խնդիրներ: Անոնք անդրադարձած են ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերուն, միջազգային ու շրջանային հրատապ խնդիրներուն` ահաբեկչութեան դէմ միջազգային հանրութեան պայքարին, Միջին Արեւելքի մէջ զարգացումներուն, սուրիական ճգնաժամի լուծման ուղիներուն:

Նախարար Նալբանդեան ներկայացուցած է Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ լուծման ուղղութեամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի եռանախագահներուն կողմէ գործադրուող ջանքերը: Այս պարունակին մէջ Էդուարդ Նալբանդեան զրուցակիցին ուշադրութեան յանձնած է Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներուն հանդիպման ընդառաջ Պաքուի կողմէ տագնապի գօտիին մէջ իրավիճակի սրման սադրանքները:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+