Փարիզի Մէջ Փութին-Օպամա Հանդիպում - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

01 Aralık 2015  

Փարիզի Մէջ Փութին-Օպամա Հանդիպում -

Փարիզի Մէջ Փութին-Օպամա Հանդիպում Փարիզի Մէջ Փութին-Օպամա Հանդիպում

Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին եւ Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամա Փարիզի մէջ կլիմայի հարցերուն նուիրուած վեհաժողովի ծիրին մէջ ունեցան հանդիպում մը:

Քրեմլին հաղորդեց, որ երկու նախագահները իրենց հանդիպումին ընթացքին զօրակցած են Սուրիոյ մէջ դէպի քաղաքական լուծում ընթանալուն: Քրեմլին նաեւ նշեց, որ Օպամա ցաւ յայտնած է Թուրքիոյ կողմէ ռուսական օդանաւին վար առնուելուն առնչութեամբ:

Քրեմլինի բանբեր Տմիթրի Փեսքով յայտնեց, որ կէս ժամ տեւած հանդիպումը եղած է «բաւական յագեցած»:

«Ռոյթըրզ» լրատու գործակալութիւնը հաղորդեց, որ Օպամա Փութինի փոխանցած է իր այն կարծիքը, թէ Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատի իշխանութենէն հեռացումը պէտք է մաս կազմէ Սուրիոյ մէջ փոխանցման հանգրուանին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+