Էրտողան Ապտուլ Համիտ Սուլթանի Պալատը Իր Աշխատանքային Գրասենեակը Պիտի Դարձնէ – - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Բաւական

Հայերէն :

09 Kasım 2015  

Էրտողան Ապտուլ Համիտ Սուլթանի Պալատը Իր Աշխատանքային Գրասենեակը Պիտի Դարձնէ – -

Էրտողան Ապտուլ Համիտ Սուլթանի Պալատը Իր Աշխատանքային Գրասենեակը Պիտի Դարձնէ – Էրտողան Ապտուլ Համիտ Սուլթանի Պալատը Իր Աշխատանքային Գրասենեակը Պիտի Դարձնէ –

Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան Օսմանեան կայսրութեան ամենաարիւնայեղ սուլթանը համարուող Ապտուլ Համիդ 2-ի սուլթանական պալատը` Եըլտըզը, պիտի դարձնէ իր աշխատանքային գրասենեակը: «Արմէնփրես»-ի փոխանցմամբ` այս մասին կը տեղեկացնէ թրքական «Հուրրիէթ» պարբերականը:

Եըլտըզ պալատը նախագահական խնամակալութեան շնորհուելէ ետք վերանորոգուած է, եւ կ՛ակնկալուի, որ արդէն 2016 թուականէն Էրտողան զայն պիտի օգտագործէ ինչպէս արտերկրէն եկած, այնպէս ալ ներսի պատուաւոր հիւրերու ընդունելութեան համար: Նոյն այս պալատին մէջ կայացած էր Էրտողանի հանդիպումը Գերմանիոյ վարչապետկ Անկելա Մերքելի հետ, որուն ժամանակ սրահի բազկաթոռները, որոնք չափէն աւելի ոսկեզօծ, ճոխ ու անճաշակ էին, ընկերային ցանցերու եւ միջազգային լրատուամիջոցներու մէջ լայն քննարկման եւ զաւեշտի առիթ դարձած էին:

Եըլտըզ պալատը կառուցուած է Սէլիմ 3-րդ սուլթանի օրօք անոր մօր` Միհրիշանի համար, սակայն Ապտուլ Համիդ 2-րդի ժամանակ անիկա սկսածե է օգտագործուիլ որպէս սուլթանական գլխաւոր պալատ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+