Ամերիկեան Յայտնի Հաղորդավարը Շատ Տպաւորուած է Հայաստան Իր Այցէն - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

21 Ekim 2015  

Ամերիկեան Յայտնի Հաղորդավարը Շատ Տպաւորուած է Հայաստան Իր Այցէն -

Ամերիկեան Յայտնի Հաղորդավարը Շատ Տպաւորուած է Հայաստան Իր Այցէն Ամերիկեան Յայտնի Հաղորդավարը Շատ Տպաւորուած է Հայաստան Իր Այցէն

Ամերիկեան յայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ եւ վարող Քոնան Օ’Բրայանը, երէկ հեռարձակուած հաղորդման ժամանակ անդրադարձած է Հայաստան կատարած իր այցին:

«16 ժամեայ թռիչք` այստեղէն Տուպայ, ապա Իրանով դէպի Հայաստանի մայրաքաղաք Երեւան: Ես այնտեղ տարած էի իմ օգնականը` Սոնան, որ հայուհի է»,- ըսած է Քոնանը:

Վերջինիս գործընկեր Էնդի Ռիխտըրը կատակած է` հարցնելով. «Իսկ միթէ՞ անոր հայրենիքը Կլատէյլը չէ: Այստեղէն այնտեղ 5 րոպէ կը տեւէ»:

Քոնան Օ’Բրայան իր հերթին ըսած է, թէ ոչ ոք նախապէս իրեն չէր տեղեկացուցած, որ երկարատեւ ճանապարհորդութեան փոխարէն կրնար ուղղակի Կլանտէյլ երթալ:

«Ամէն պարագային, ատիկա հիանալի ճամփորդութիւն էր: Հայերը հրաշալի մարդիկ են: Լաւ շոու պիտի ըլլայ»,- ըսած է Քոնան: Հայաստանի մասին պատմող հաղորդումը` լի ծիծաղաշարժ դրուագներով, ամերիկեան TBS հեռուստաալիքի եթերով պիտի սփռուի Նոյեմբերին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+