Վրաստանի Հայկական Եկեղեցիները Կը Ջեռուցուին Ատրպէյճանական SOCAR-ին Կողմէ - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

20 Ekim 2015  

Վրաստանի Հայկական Եկեղեցիները Կը Ջեռուցուին Ատրպէյճանական SOCAR-ին Կողմէ -

Վրաստանի Հայկական Եկեղեցիները Կը Ջեռուցուին Ատրպէյճանական SOCAR-ին Կողմէ Վրաստանի Հայկական Եկեղեցիները Կը Ջեռուցուին Ատրպէյճանական SOCAR-ին Կողմէ

Վրաստանի հայկական եկեղեցիները կը ջեռուցուին SOCAR-ի` Ատրպէյճանի պետական նաւթային ընկերութեան կողմէ:

Սթամպուլի հայկական «Ակօս» թերթի տուեալներով` ատրպէյճանական ընկերութիւնը երկարաժամկէտ պայմանագիր կնքած է Վրաստանի հետ, ըստ որուն` պիտի ջեռուցէ այդ երկրի եկեղեցիներն ու վանքերը, կը գրէ «Արցախփրէս»-ը:

Վրաստանի կաթողիկոսի գասենեակէն հաստատած են, որ «Ատրպէյճան պիտի օգնէ ջեռուցելու ոչ միայն վրացական ուղղադաւան եկեղեցիները, այլ բոլոր այլ համանքները, ներառեալ` հայկական եկեղեցիները»:

Կառոյցէն նշած են, որ SOCAR-ի հետ համապատասխան պայմանագիրի բացակայութեան պարագային Վրաստանի մէջ եկեղեցիներու ու վանքերու ջեռուցումը անհնարին կ’ըլլար:

Աղբիւրը կը նշէ, որ ատրպէյճանական SOCAR-ը համապատասխան պայմանագիր ունի յատուկ Վրաստանի հայ եկեղեցւոյ հետ, իսլամակական ու հրէական կրօնական հաստատութիւններէն բացի:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+