Երկու Հայկական Ֆիլմեր Վարշաւայի Միջազգային Կինոփառատօնին Արժանացած Են Մրցանակի - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

11 Eylül 2015  

Երկու Հայկական Ֆիլմեր Վարշաւայի Միջազգային Կինոփառատօնին Արժանացած Են Մրցանակի -

Երկու Հայկական Ֆիլմեր Վարշաւայի Միջազգային Կինոփառատօնին Արժանացած Են Մրցանակի Երկու Հայկական Ֆիլմեր Վարշաւայի Միջազգային Կինոփառատօնին Արժանացած Են Մրցանակի

Վարշաւայի մէջ 2015 թուականի Սեպտեմբեր 8-ին կայացած Պատմական եւ ռազմական ֆիլմերու միջազգային 6-րդ կինոփառատօնի մրցանակաբաշխութեան արարողութեան ժամանակ կինոփառատօնին Հայաստանէն ներկայացուած Վրէժ Պետրոսեանի «Ուրիշ Հայրենիք. Մարիա Եաքոպսընի օրագրութիւնը» ֆիլմը արժանացած է կինոփառատօնի հովանաւոր, Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին:

Ջիւան Աւետիսեանի` Արցախի պատերազմին նուիրուած «Թեւանիկ» ֆիլմը արժանացած է կինոփառատօնի կազմակերպիչ «Ռազմական գիտութեան ընկերակցութեան» մրցանակին: Այս մասին ֆէյսպուքեան իր էջին մէջ գրած է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարեան:

«Ի դէպ, «Թեւանիկ» ֆիլմը ցուցադրուած է նաեւ այս տարի Յուլիսին Լեհաստանի Լիւպլին քաղաքին մէջ «Արեւելքի մշակոյթ» ծրագրի ծիրէն ներս: Կը շնորհաւորենք մեր կինոգործիչները եւ կը մաղթենք յետագայ յաջողութիւններ եւ միջազգային պարգեւներ»,-նշած է Էդգար Ղազարեան:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+