Պեռլինի Մէջ Հայ, Թուրք եւ Գերմանացի Պատմաբանները Պիտի Քննարկեն Հայոց Ցեղասպանութեան Հարցը - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

01 Eylül 2015  

Պեռլինի Մէջ Հայ, Թուրք եւ Գերմանացի Պատմաբանները Պիտի Քննարկեն Հայոց Ցեղասպանութեան Հարցը -

Պեռլինի Մէջ Հայ, Թուրք եւ Գերմանացի Պատմաբանները Պիտի Քննարկեն Հայոց Ցեղասպանութեան Հարցը Պեռլինի Մէջ Հայ, Թուրք եւ Գերմանացի Պատմաբանները Պիտի Քննարկեն Հայոց Ցեղասպանութեան Հարցը

Պեռլինի մէջ Սեպտեմբեր 5-­ին տեղի պիտի ունենայ գերմանական Հայնրիխ­ Պէօլլ հիմնադրամին կողմէ կազմակերպուած «Անցեալի ներկան. 1915թ. Հայոց Ցեղասպանութենէն 100 տարի անց» խորագիրով խորհրդաժողովը: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը։

Խորհրդաժողովին ողջոյնի խօսքով հանդէս պիտի գան Հայնրիխ Պէօլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգէյ Լակոտինսքին եւ Գերմանահայկական ընկերակցութեան նախագահ Ռաֆֆի Գանդեանը:

Քննարկման հիմնական թեմաները պիտի ըլլան Հայոց Ցեղասպանութիւնը, վերապրածներու յուշերը եւ, թէ ինչպէս պէտք է այսօր անդրադառնալ այդ հարցերուն:

Ելոյթ պիտի ունենան հայ, թուրք եւ գերմանացի բանախօսներ: Խորհրդաժողովին ելոյթներով հանդէս պիտի գան Պունտըսթակի փոխնախագահ Գլաուտիա Ռոթը եւ Պունտըսթակի այլ պատգամաւորներ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+