Հայոց Ցեղասպանութեան Մասին Արժանթինի Դիրքորոշման Համար. Անգարա Կը Քննադատէ Արժանթինի Արտաքին Գործոց Նախարա - Հայերէն
26 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Նպատ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

01 Eylül 2015  

Հայոց Ցեղասպանութեան Մասին Արժանթինի Դիրքորոշման Համար. Անգարա Կը Քննադատէ Արժանթինի Արտաքին Գործոց Նախարա -

Հայոց Ցեղասպանութեան Մասին Արժանթինի Դիրքորոշման Համար. Անգարա Կը Քննադատէ Արժանթինի Արտաքին Գործոց Նախարա Հայոց Ցեղասպանութեան Մասին Արժանթինի Դիրքորոշման Համար. Անգարա Կը Քննադատէ Արժանթինի Արտաքին Գործոց Նախարարը

«Արմէնփրես»` վկայակոչելով «Պուէնոս Այրես Հերըլտ» օրաթերթը, կը հաղորդէ, որ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան Ամերիկաներու հարցով վարչութեան գլխաւոր տնօրէն Պերքան Փազարճը լատինամերիկեան լրատուամիջոցներու հետ հանդիպումի մը ընթացքին քննադատած է Արժանթինի արտաքին գործոց նախարար Հեքթոր Թիմերմանը` Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Արժանթինի դիրքորոշման համար:

«Այդպիսի դիրքորոշումը Արժանթինին չ՛օգներ բարելաւելու իր յարաբերութիւնները Թուրքիոյ հետ», նշած է թուրք պաշտօնատարը:

2006-ին Արժանթինի քոնկրեսը դատապարտած էր հայ ժողովուրդին դէմ գործուած ցեղասպանութիւնը, իսկ 2015-ի սկիզբը Արժանթինի նախագահ Քրիսթինա Ֆեռնանտես տէ Քիրշներ վերահաստատած էր օրէնսդիր մարմինի որոշումը` նշելով, որ այդ դիրքորոշումը կը կիսէ նաեւ երկրին գործադիր մարմինը:

Այս տարուան յունուարին Արժանթինի արտաքին գործոց նախարար Հեկթոր Թիմերման այցելած էր Թուրքիա, ուր հանդիպում ունեցած էր թրքական կառավարութեան ներկայացուցիչներուն հետ եւ բազմաթիւ հարցերու կողքին արծարծած նաեւ Հայոց ցեղասպանութեան խնդիրը:

Արժանթինը Հայոց ցեղասպանութիւնը ճանչցած միակ լատինամերիկեան երկիրը չէ: Խորհրդարանական մակարդակով զայն ճանչցած են նաեւ Չիլին, Պոլիվիան, Վենեզուելան, Ուրուկուէյը եւ Պրազիլը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+