Երեւանեան 9-րդ Երաժշտական Փառատօնը Հայաստան Կը Բերէ Յայտնի Երաժիշտներ - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

19 Ağustos 2015  

Երեւանեան 9-րդ Երաժշտական Փառատօնը Հայաստան Կը Բերէ Յայտնի Երաժիշտներ -

Երեւանեան 9-րդ Երաժշտական Փառատօնը Հայաստան Կը Բերէ Յայտնի Երաժիշտներ Երեւանեան 9-րդ Երաժշտական Փառատօնը Հայաստան Կը Բերէ Յայտնի Երաժիշտներ

Երեւանեան 9-րդ երաժշտական փառատօնի մեկնարկը պիտի տրուի մեծահռչակ ջութակահար Վատիմ Ռեբինի (Ռուսաստան) մենակատարութեամբ: Փառատօնը պիտի մեկնարկէ Սեպտեմբեր 10-ին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբի պաշտօնական կայքէն կը տեղեկանանք, որ մինչեւ Հոկտեմբեր 28-ը շարունակուող փառատօնի ընթացքին պիտի կայանան մէկ տասնեակէ աւելի համերգներ, ելոյթ պիտի ունենան յայտնի երաժիշտներ` Պարրի Տուկլաս, դաշնամուր (Իռլանտա), Վենցել Ֆուխս, քլարինէթ (Գերմանիա), Քիմ Քաշքաշեան, ալտ (ԱՄՆ), Իտա Գաւաֆեան, ալտ (ԱՄՆ), Անի Գաւաֆեան, ջութակ (ԱՄՆ), Լեւոն Չիլինկիրեան, ջութակ (Մեծ Բրիտանիա) եւ ուրիշներ:

Երեւանեան միջազգային երաժշտական փառատօնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբը: Փառատօնը կ՝իրականացուի ՀՀ Առաջին Տիկին Ռիթա Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ: Փառատօնի գեղարուեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշեան եւ Էդուարդ Թօփչեան:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+