Պոլսո Հայոց Պատրիարքարանում Իջեցրին Պսակադրության, Մկրտության և Հուղարկավորության Արժեքը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

04 Şubat 2015  

Պոլսո Հայոց Պատրիարքարանում Իջեցրին Պսակադրության, Մկրտության և Հուղարկավորության Արժեքը -

Պոլսո Հայոց Պատրիարքարանում Իջեցրին Պսակադրության, Մկրտության և Հուղարկավորության Արժեքը Պոլսո Հայոց Պատրիարքարանում Իջեցրին Պսակադրության, Մկրտության և Հուղարկավորության Արժեքը

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Պոլսո հայոց պատրիարքարանում մատուցվող տարբեր ծառայություններից օգտվելու համար մարդիկ այսուհետ ստիպված են լինելու շատ ավելի մեծ գումարներ վճարել։ Սակայն ինչպես գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը, պատրիարքարանի որոշմամբ՝ պսակադրության, մկրտության և հուղարկավորության արժեքը կրկին իջեցվել է։
Թանկացումների մի մասն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել, մյուս մասն էլ՝ մասամբ կրճատվել։ 2014 թվականի համեմատ գները միջին հաշվարկով ընդամենը 14%-ի աճ են գրանցել։ Համեմատության համար նշենք, որ արդեն չեղյալ հայտարարված որոշման համաձայն՝ մկրտության և թաղման արարողության կազմակերպումը պետք է թանկանար համապատասխանաբար՝ 74 և 44 տոկոսով։ Իսկ այն հայերը, ովքեր կցանկանային իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականների միջոցով, ստիպված կլինեին 120 տոկոսով ավելի բարձր գին վճարել։
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի ծանր հիվանդ է, ինչի պատճառով հիվանդանոցում բժիշկների մշտական խնամքի տակ է: Նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների՝ երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ընտրությունների հետ կապված զարգացումները Ստամբուլի հայ համայնքի շրջանում տարաձայնությունների պատճառ են դարձել:
Ստամբուլի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ քննադատում են Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որը հայտնի է թուրքական իշխանական շրջանակների հետ լավ հարաբերություններով: Հայ համայնքում պահանջում են, որպեսզի հարգվեն պատրիարքարանի օրենքները, ըստ որոնց` պատրիարքը կառավարում է ցմահ, ուստի չեն ցանկանում Մեսրոպ Երկրորդի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրել:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+