Hurriyet. Դիարբեքիրի քաղաքապետի ցնցող հայտարարությունները - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

30 Temmuz 2012  

Hurriyet. Դիարբեքիրի քաղաքապետի ցնցող հայտարարությունները -

Hurriyet. Դիարբեքիրի քաղաքապետի ցնցող հայտարարությունները Hurriyet. Դիարբեքիրի քաղաքապետի ցնցող հայտարարությունները

Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի` Դիարբեքիրի քաղաքապետը հանդես է եկել մի շարք ցնցող հայտարարություններով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է, որ քուրդ ժողովուրդը ցանկանում է վարչական և քաղաքական կարգավիճակ ունենալ: Ըստ Բայդեմիրի` հյուսիսիրաքյան ինքնավար Քուրդիստանի պես քրդական ինքնավարություններ են ստեղծվելու նաև Իրանում, Թուրքիայում և Սիրայում:
«Անհրաժեշտ է, որ հանվեն Թուրքիայի սահմանակետերը Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Հորդանանի հետ: Պետք է միասնական մաքսային համակարգի անցնել, ընդհանուր դրամական միավորի գործածել, վարչաքաղաքական ընդհանուր սիստեմ ունենալ, ճիշտ այնպես, ինչպես Եվրոպական միությունն է: Կարծում եմ` սա է փրկության միակ ճանապարհը: Կռվելու ու միմյանց մերժելու մեջ ոչ մի փրկություն չկա»,- ասել է Դիարբեքիրի քաղաքապետը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+