Եսայանը թուրքի առջև 13 հազարով սիրտ է բացում - Հայերէն
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

12 Mayıs 2012  

Եսայանը թուրքի առջև 13 հազարով սիրտ է բացում -

Եսայանը թուրքի առջև 13 հազարով սիրտ է բացում Եսայանը թուրքի առջև 13 հազարով սիրտ է բացում

Ստամբուլում երեկ կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի համերգը:

Թե ինչն էր ստիպել երգչուհուն նման քայլի գնալ, պարզից էլ պարզ է` փողը: Մեր տեղեկություններով, երգչուհին մեր թշնամի պետությունում համերգ տալու դիմաց ստացել է 13 հազար ԱՄն դոլար:

Ինչպես ասում են` գործը մնում է գործ, իսկ թե ինչ սրտով է երգչուհին գնացել Թուրքիա և այնտեղ եռանդուն երգել ու պարել` այլ հարց:

Համերգ տալը դեռ բավական չէ, Նունե Եսայանը թուրքական Hurriyet daily-ին տված հարցազրույցում «բոցաշունչ» հայտարարություններ է արել և Թուրքիային բարեկամության մեսսիջ ուղարկել:

«Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը Ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային»,- հայտարարել է Նունե Եսայանը:

Իսկ ու՞մ առաջ է իր սիրտը բացած երգչուհին հայերիս անունից հայտարարություններ հնչեցնում. մի ազգի, որը 1.5 մլն հայերի կյա՞նք խլեց, մի պետության, որը զավթեց Արևմտյան Հայաստա՞նը, նրա, ով այժմ էլ ատելությամբ է լցված հայերիս հանդեպ և չի ընդունում հայերի կոտորածը...

Մի բան ակնհայտ է. մեր պապերին ու տատերին կոտորած ժողովրդի առջև հայերիս սրտերը երբեք չեն բացվի, եթե անգամ սահմանները բացվեն: Հայերիս սրտերը կհանդարտվեն այն ժամանակ, երբ Թուրքիան մեզնից ներողություն կխնդրի ու կընդունի Ցեղասպանությունը, կվերադարձնի մեզ Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքները, համապատասխան դրամական փոխհատուցում կտա, իսկ մենք ` հայերս կրկին կբնակվենք մեր հայրենի հողում` Արևմտյան Հայաստանում:

Ինչպե՞ս կարելի է նայել ապագային, երբ անցյալի վերքերը չեն սպիացել...

Հարգելի` տիկին Եսայան, գուցե ճիշտ կլիներ, որ փողը վերցնելուց հետո սուս ու փուս երգեիք ու նման հայտարարություններ չանեի՞ք, թե՞ այդ հարցազրույցի համար էլ եք վարձատրվել:

Փաստորեն 13 հազար դոլարի համար Նունե Եսայանը թուրքի առջև սիրտ է բացում: Իսկ եթե 50 հազար դոլար տայի՞ն...

Լուսինե Հովհաննիսյան





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+