ԱՄՆ-ը կրկին կփորձի օգնել թուրքերին եւ հայերի՞ն - Հայերէն
21 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Գրգոռ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

11 Mayıs 2012  

ԱՄՆ-ը կրկին կփորձի օգնել թուրքերին եւ հայերի՞ն -

ԱՄՆ-ը կրկին կփորձի օգնել թուրքերին եւ հայերի՞ն ԱՄՆ-ը կրկին կփորձի օգնել թուրքերին եւ հայերի՞ն

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ. նոր գործընկերություն» վերնագրով բավական ծավալուն` 96 էջից բաղկացած զեկույց է հրապարակել ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկը` Արտաքին հարաբերությունների խորհուրդը: Տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայկական հարցի առնչությամբ զեկույցում ասված է, որ ամերիկահայ համայնքի ջանքերի պատճառով` համոզելու ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ վարչակազմին ճանաչել 1915 թվականի ջարդերը որպես ցեղասպանություն, հաճախ լարվածություն է առաջանում ամերիկա - թուրքական երկկողմ հարաբերություններում։

Զեկույցի առաջարկների բաժնում նշված է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է դիտարկի հատուկ խնդիրների նեղ պրիզմայով` լինի դա Հայաստանը, Իսրայելը, կամ ՆԱՏՕ-ի հետ կապերը։

«Հայաստանի շարունակվող խնդրի եւ 1915 թվականի ջարդերի հարցերով Միացյալ Նահանգները բարոյական հետաքրքրություն ունի` աշխատելու բոլոր կողմերի հետ` հստակեցնելու պատմական իրադարձությունը, բայց ԱՄՆ - Թուրքիա համագործակցությունը շատ ավելի լայն է, քան հայկական ողբերգությունը, քան թուրք - իսրայելական հարաբերությունների դժվարին իրավիճակը, կամ Արեւմուտքում Թուրքիայի դիրքի մասին կեղծ քննարկումները», - ասված է զեկույցում։

Ռազմավարական համընկնող շահերը եւ ԱՄՆ - Թուրքիա համագործակցության հսկա ներուժը չպետք է կորուստ կրի հատուկ քաղաքական շահերի պատճառով, կարծում են փորձագետները։

Միաժամանակ, նրանք նշում են, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է կրկին փորձի օգնել թուրքերին եւ հայերին` 2009-ի հայ - թուրքական արձանագրություններով առաջ շարժվելու համար, որոնք հնարավորություն ընձեռեցին նորմալացնել երկու երկրների հարաբերությունները։ Ստատուս քվոյի փոփոխությունը հավանական է կբարելավի պաշտոնական Անկարայի հարաբերությունները Երեւանի հետ, ինչը, իր հերթին, կթուլացնի հայկական հարցի պատճառով պարբերաբար առաջացող լարվածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ կօգնի Կովկասում Թուրքիայի առաջնորդության ճանապարհի բացմանը, ինչը Թուրքիան ցանկանում է, ասված է զեկույցում։

Փորձագետները նշում են, թե դա կբարելավի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մթնոլորտը, եւ որ Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն խրախուսի այդօրինակ կարգավորումը։

Ընդհանուր առմամբ, Արտաքին հարաբերությունների խորհրդի զեկույցը Վաշինգտոնի եւ Անկարայի նոր գործընկերության համար մի քանի սկզբունքներ է առաջարկում` թուրք - ամերիկյան հարաբերություններում հավասարություն եւ միմյանց շահերի փոխադարձ հարգում, գաղտնապահություն եւ փոխադարձ վստահություն, ոչ մի անակնկալ իրենց արտաքին քաղաքականությունում, հատկապես` երկու երկրների շահերին վերաբերող կարեւոր հարցերում, ընդունել, որ տարբերություններ անխուսափելիորեն կլինեն եւ, հետեւաբար, դրանք լուծելու համար պետք է միասին աշխատել, որպեսզի համագործակցությունը չվնասվի։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+