Թուրք դատախազը քուրդ կին պատգամավորի համար 55 տարվա ազատազրկում է պահանջում - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

13 Nisan 2012  

Թուրք դատախազը քուրդ կին պատգամավորի համար 55 տարվա ազատազրկում է պահանջում -

Թուրք դատախազը քուրդ կին պատգամավորի համար 55 տարվա ազատազրկում է պահանջում Թուրք դատախազը քուրդ կին պատգամավորի համար 55 տարվա ազատազրկում է պահանջում

Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 5-րդ դատարանում վերսկսվել է Դիարբեքրից ընտրված անկախ կին պատգամավոր Լեյլա Զանայի դեմ բացված դատական գործը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ դատախազը Լեյլա Զանայի 9 տարբեր ելույթների համար պահանջել է նրան դատապարտել 55 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կառույցի (PKK-խմբ) քարոզչության եւ կառույցի անդամ լինելու մեղադրանքով։

Նշենք, որ դատարանը 2008-ի դեկտեմբերի 4-ին Լեյլա Զանային դատապարտել էր 10 տարի ազատազրկման՝ ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով, սակայն վճռաբեկը չեղյալ էր համարել դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալի պաշտպանությունը դատարանում թերի է իրականացվել։

http://news.am/arm/news/100978.html





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+