Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

04 Şubat 2012  

Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները -

Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները

Anonymous հաքերական խումբը հրապարակել է ամերիկյան ՀԴԲ-ի` Հետաքննությունների դաշնային բյուրոյի և բրիտանական Սքոթլանդ Յարդի միջև հեռախոսային կոնֆերանսների ձայնագրություն, հայտնում է BBC-ն:

Այդ կոնֆերանսի ժամանակ քննարկվել են կիբեռհանցավորության խնդիրներն ու հաքերների դեմ պայքարի քայլեր: Զավեշտալին այն է, որ այդ զրույցներում շոշափվել են նաև Anonymous-ի հաքերների անունները, նրանց ծրագրվող ձերբակալությունների ամսաթվերը, առկա ապացույների մասին մանրամասներ, որ կան ոստիկանության տրամադրության տակ:

Խումբը հրապարակել է նաև ՀԴԲ-ի ուղարկած նամակի պատճենը, որը ներառում է կոնֆերանսի մասնակիցների էլեկտրոնային հասցեները:

ՀԴԲ-ն արդեն հաստատել է այս փաստը և հայտարարել համապատասխան հետաքննության մասին:
Հաքերների հրապարակման համաձայն հեռախոսային կոնֆերանսը տևել է 17 րոպե, կայացել է հունվարի 17-ին: Առայժմ անհայտ է, թե հաքերներին կոնկրետ ինչպես է հաջողվել ձեռք բերել ձայնագրությունը:

Ավելի վաղ հաքերները հայտնել էին Հեղինակային իրավունքների պաշտպանության համաձայնագրի դեմ իրենց դժգոհությունը: Սա հավանաբար նրանց դժգոհության արտահայտման տարբերակ է:

Anonymous-ի հաքերները նաև հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ էին արել Թուրքիային, հակառակ դեպքում, սպառնալով գրոհել թուրքական կառավարական կայքերը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+