13 Kasım 2011
Հին Հռոմի սրտում՝ Նավոնա հրապարակի Բրասկի թանգարանում բացվել է հայկական ցուցահանդես «Դվին՝ հայկական մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև»։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։
Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Անկախության 20-ամյակին, և երեք ցուցասրահներում ներկայացված են Դվինի ճարտարապետական, տնտեսական և հոգևոր արժեքները։ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարևոր մասնիկը, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»,- նշել է Հռոմի մշակութային ժառանգության վարչության պետ Ումբերտո Բրոկոլլին ցուցահանդեսի բացման իր խոսքում։
Դեսպան Ռուբեն Կարապետյանի խոսքով՝ առաջին անգամ է այստեղ նման ցուցադրության կազմակերպվում, և այն մեծաթիվ իտալացիների ու զբոաշրջիկների համար լավ առիթ է Հայաստանի պատմության և մշակույթի հետ ծանոթանալու համար։
Բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և արվեստի գործիչներ։ Ցուցահանդեսը գործելու ՝ մինչև 2012թ հունվարի վերջը։