13 Kasım 2011
Երկրաշարժում փլուզված Բայրամ Հյուրանոցի փլատակում գտել են Դողան լրատվամիջոցի թղթակից Ջեմ Էմիրի եւ Սեբահատտին Յըլմազի դին։
Բայրամ հյուրանոցի փլատակում փրկարար աշխատանքները շարունակող ջոկատները նախ գտել են Ջեմ Էմիրի դին։
Էմիրի մահը տխրեցրել է ամբողջ մամլո համայնքը։
Աշխատանքի 17 տարեկանում սկսող Ջեմ Էմիրը, մոտավորապես 2 տարի է լրատվամիջոցի Դիյարբեկիրում գտնվող գրասենյակում է աշխատել։
Փրկարար ջոկատները շարունակել են որոնել Դողան լրատվամիջոցի թղթակից Սեբահատտին Յըլմազի եւ այլ մարդկանց։
Աշխատանքների հետեվանում գտել են նաեւ Սեբահատտին Յըլմազի դին։
Բայրամ հյուրանոցի փլատակից ավելի ուշ դուրս են հանել նաեւ այլ 3 հոգու դին։
Ի դեպ երկրաշարժի շրջանում ձյուն է տեղում։
Էրջիշում ձյան բարձրությունը հասել է 20 սանտիմի։
Վան-Էրջիշ ցամաքային ճանապարհում մարդատար ավտոբուսը ընկնել է ցանկապատից վիրավորվել է 6 հոգի։
Էրջիշում փակվել են որոշ գյուղի ճանապարհները։
Ճանապարհները բացել ցանկացող աշխատավոները ճանապարհները մաքրում ու աղ են ցանում։